Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...


Միջազգային բակալավրիատ (IB)

Միջազգային բակալավրիատը (International Baccalaureate - IB) հանրակրթության ոլորտի միջազգային կազմակերպություն է, որը կազմավորվել է 1968 թ.: Այսօր արդեն այն իր մեջ ընդգրկում է 149 երկրի 4335 դպրոց, որտեղ սովորում է ավելի քան 1 000 000 աշակերտ և դասավանդում է 70 000 ուսուցիչ։ ՄԲ-ն իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ:

Միջազգային բակալավրիատն իրականացնում է կրթական չորս ծրագիր` տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-10-րդ դասարաններ), «Դիպլոմա» (11-12-րդ դասարաններ) և ԿՍ (Կարիերայի սերտիֆիկատ):

Այս համակարգի կազմում գտնվող դպրոցներին ներկայացվում են շատ խիստ պահանջներ ինչպես կրթության կազմակերպման, այնպես էլ բովանդակային հարցերում: Բոլոր աստիճաններում կիրառվող կենտրոնացված վերահսկողությունը, հետևողականությունը, մշտապես կատարվող բարեփոխումները, ուսումնական ծրագրերի մշտական վերանայումները, համակարգի բոլոր օղակներում աշխատող մասնագետների պարբերական պարտադիր վերապատրաստումները ստեղծել են բոլոր նպաստավոր պայմանները, որ համակարգում սովորող աշակերտները գերազանց ու խոր գիտելիքներ ստանան:

What is IB? | What is IB DP? | Application Pack | The Learner Profile | General Regulations: DP | Professional Development | FAQ
Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...