Հայտարարություններ
Աշակերտական խորհրդի նորություններ
![]() |
![]() «Դիպլոմա»-ն Միջազգային բակալավրիատի ամենաբարձր աստիճանի երկամյա ծրագիրն է, որն իրականացվում է 11-րդ և 12-րդ դասարաններում (նախատեսված է 16-19 տարիքային խմբի համար): Այն ավարտվում է երկրորդ տարվա վերջում՝ մայիս ամսին` Միջազգային բակալավրիատի կողմից իրականացվող քննություններով: Ծրագրի գերագույն նպատակը համակողմանի ու բազմակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներին քաջածանոթ, դրանք կրող ու դրանցով առաջնորդվող վառ անհատականությունների ձևավորումն է: Դրան հասնելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ: Ամեն բան արվում է աշակերտի աշխարհայացքի ձևավորման, մտահորիզոնի ընդլայնման, վերլուծական մտածողության ձևավորման ու զարգացման համար: «Դիպլոմա» ծրագրի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ աշակերտները կարողանան համագործակցել խմբային աշխատանքի ժամանակ, ոչ միայն կարծիք հայտնեն, այլև կարողանան լսել ուրիշների ասածը, խմբի կարծիքը ներկայացնեն ու հիմնավորեն: Թե՜ անհատական, թե՜ խմբային աշխատանքի ընթացքում ուսուցիչը ունի միայն ուղղորդող դեր: Այսինքն` ծրագիրը աշակերտակենտրոն է: Դասերի ժամանակ մեծ կարևորություն է տրվում միջառարկայական կապերին: Տրված թեմաները դիտարկվում են տարբեր հարթություններում, տարբեր տեսանկյուններից, տարբեր գիտությունների ուսումնասիրության դիտակետից: Տարբեր առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաները, առկա մոտեցումներն ու սկզբունքները, օգտագործված մեթոդներն ընտրված են այնպես, որ ծրագրի շրջանավարտներն արդեն պատրաստի հետազոտողներ են դառնում, ինչն էլ չափազանց բարձր է գնահատվում աշխարհի առաջատար համալսարաններում: Հենց այս ամենի շնորհիվ ՄԲ «Դիպլոմա» ծրագիրն ավարտած սովորողների ստացած ավարտական վկայականն ընդունելի է աշխարհի առաջատար համալսարաններում ու տալիս է կրթաթոշակ ստանալու հնարավորություններ: Բոլոր այդ համալսարանները միանշանակոր ընդունում են, որ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտները ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ: Ծրագիրն ընդգրկում է առարկաների վեց խումբ, ինչպես նաև միջուկը կազմող բաժինները՝ ընդլայնված ակնարկ (Extended Essay), իմացության տեսություն (TOK-theory of knowledge), ստեղծագործական աշխատանք, ֆիզիկական ակտիվություն, ծառայության մատուցում (CAS - creativity, action, service): |
Մուտք համակարգ
Երախտիքի խոսքեր
|