«Քվանտ» վարժարան
Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Վերջին նորությունները

«Քվանտ» վարժարանի 20-ամյակը
Սույն թվականի մայիսի 20-ին՝ ժամը 15.00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Քվանտ» վարժարանի 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Շահինյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ա. Գրիգորյանը, ՀՀ այլ մասնավոր դպրոցների տնօրեններ, բարեկամներ, ընկերներ, տարբեր տարիների շրջանավարտներ և այլք...

Ամառային դպրոց Աղավնաձորի «Ուղեծիր» ճամբարում

Սույն թվականի հուլիսի 18–ից օգոստոսի 2–ը «Քվանտ» վարժարանը կազմակերպում է ամառային դպրոց Աղավնաձորի «Ուղեծիր» ճամբարում: Ճամբարը գտնվում է Թեղենիսի հյուսիսային անտառածածկ ստորոտի հրաշագեղ անկյուններից մեկում:

Այստեղ կանցկացվեն անգլերենի խորացված դասընթացներ, որոնք կվարեն նաև արտասահմանից հրավիրված մասնագետները: Ցանկացողները կարող են անցնել նաև մաթեմատիկայի խորացված դասընթացներ:

Առաջին Միջազգային Բակալավրիատի դպրոցը Հայաստանում

Հայաստանում կա Միջազգային Բակալավրիատի դպրոցների համաշխարհային ցանցի մեջ մտած միայն 1 դպրոց, որն առաջարկում է ՄԲ-ի երեք ծրագրերից մեկը` Դիպլոմա Ծրագիրը: Սա առաջին դպրոցն է, որն ծրագիրն առաջարկելու հավաստագիրը ստացել է 2011թ.-ին:

http://www.ibo.org/country/AM/index.cfm
http://www.ibo.org/school/007055/

Իշխան Հարությունյանը ֆիզիկայի ուսուցիչների միջազգային սեմինարում է (Տրիեստ, Իտալիա):

Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Իշխան Հարությունյանը 2011թ. ապրիլի 27-ից մայիսի 3 մասնակցում է ֆիզիկայի ուսուցիչների միջազգային սեմինարին, որն անցկացվում է Տրիեստում (Իտալիա):

«Քվանտ» վարժարանը ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի անդամ է

«Քվանտ» վարժարանը ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի անդամ է: Այդ ինստիտուտի նախաձեռնությամբ մարտի 16-20-ը Մարինոյում (Հռոմ) տեղի ունեցավ համաժողով: Համաժողովին մասնակցում էին ինստիտուտի անդամները` ներկայացնելով իրենց ընթացիկ հետազոտությունների արդյունքները: «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը նույնպես մասնակցում էր այդ համաժողովին: Համաժողովի ընթացքում նա առանձին հանդիպումներ ունեցավ նաև ինստիտուտի գիտական խորհրդի անդամների հետ:



News 656 - 660 of 666
First | Prev. | 130 131 132 133 134 | Next | Last All
Տեսանյութեր
Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...